Ականջների խցանումից ազատվելն ընդհանրապես դժվար չէ. փորձեք այս բաղադրատոմսը
Fithacker.ru կայքը գրում է, որ ականջները պետք է շատ զգույշ մաքրել։ Ականջները մաքրելու համար նախատեսված փայտիկներն ամենևին էլ անվտանգ միջոց չեն։ Դրանք կարող են ականջի խցանման պատճառ դառնալ։ Այս դեպքում դուք երկու տարբերակ ունեք՝ դիմել քիթ-կոկորդ-ականջաբանի օգնությանը կամ էլ խցանումներից ինքնուրույն ազատվել։
Դրա համար գոյություն ունի հատուկ բաղադրատոմս, որը կարող եք օգտագործել ամսվա ընթացքում մի անգամից ոչ ավելի։
Բաղադրիչներ
- ձիթապտղի յուղ
- հանքային յուղ
- կաթոցիչ
- ջրածնի պերօքսիդ։
Երկու յուղերը խառնեք տարբեր չափերով, լցրեք կաթոցիչի մեջ և յուրաքանչյոր ականջի մեջ լցրեք 3 կաթիլ։ Ականջների մեջ բամբակ դրեք, ինչը կկանխի յուղի դուրս հոսելն ականջներից։ Կոմպրեսը պետք է թողնել ամբողջ գիշեր։ Այդ ընթացքում յուղերն ամբողջությամբ կփափկեցնեն խցանումները։ Լոգանք ընդունելուց հետո հանեք բամբակը։ Բամբակը թրջեք բամբակի պերօքսիդով, զգուշորեն հեռացրեք յուղի մնացած հատվածը և հավաքված կեղտը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը