20 խորամանկություն, որոնք թույլ կտան ժամանակ խնայել մաքրություն անելիս
Adme.ru կայքը գրում է, որ տունը կարելի է կարգի բերել և մաքրել կարճ ժամանակահատվածում՝ դրա համար նվազագույն ժամանակ և ուժ ծախսելով։ Բավական է միայն հիշել մի քանի խորամանկություն։
1. Ծորակը մաքուր պահելու համար։ Որպեսզի ծորակը երկար ժամանակ մաքուր մնա, այն մաքրեք թխելու համար նախատեսված թղթով։
2. Կտոր՝ հատակը սրբելու հարմարանքի համար։ Ամեն անգամ խանութ գնալու վրա ավելորդ ժամանակ չծախսելու համար կարող եք որպես կտոր օգտագործել լայնացած զուգագուլպաները։
3. Թխվածք պատրաստելու համար նախատեսված տարան մաքրելու համար։ Աղով և թղթով մաքրեք այն։
4. Որպեսի ջեռոցը նորի տեսք ունենա։ Որպեսզի այլևս չանհանգստացնեն մատնահետքերը, սննդի հետքերը, մաքրեք ջեռոցը ձիթապտղի յուղով թրջված կտորով։
5. Ազատվել բազմոցի վրայի հետքերից։ Խառնեք 1 ճաշի գդալ սոդա, 1/3 բաժակ քացախ, եռացրած ջուր, 1 ճաշի գդալ լվացքի փոշի։ Այս խառնուրդով մաքրեք հետքերը։
6. Լվացեք այրված տապակը։ Ջուր լցրեք, ավելացրեք 1 բաժակ քացախ, թողեք եռա։ Անջատեք կրակը, ավելացրեք սոդա։ Որոշ ժամանակ անց թափեք ջուրը։ Եթե հետքեր դեռ մնացել են, զգուշությամբ մաքրեք սոդայով։
7. Ապակե սպասքը փայլեցնելու համար։ Ապակե սպասքը սկսի փայլել, եթե այն լվանաք՝ ջրի մեջ ավելացնելով քացախ կամ աղով շփելով։
8. Սրճեփը մաքրելու համար։ Հավասարաչափ ջուր և քացախ լցրեք։ Միացրեք պատրաստման ֆունկցիան, երբ մեքենան հասնի դրա կեսին, անջատեք և կրկնեք։ Ապա երկու անգամ մաքուր ջրով միացրեք պատրաստման ֆունկցիան։
9. Որպեսի փոշին չհավաքվի պահարանների վրա։ Կտորը թրջեք սպիտակեղենի համար նախատեսված լվացող միջոցով, որը հեռացնում է փոշին։
10. Բաժակը մաքրեք սուրճի և թեյի մնացորդներից։ Հավասարաչափ ջուր և քացախ խառնեք, լցրեք բաժակի մեջ։ Թողեք 30 րոպե։ Սուրճի և թեյի հետքերը հեշտությամբ կմաքրվեն սովորական սպունգով։
11. Արդուկը մաքրելու համար։ Փայտե տախտակի վրա թուղթ փռեք, վրան աղ լցրեք։ Միացրեք արդուկը, թողեք տաքանա, ապա 1 րոպեի ընթացքում արագ շարժումներով արդուկը քսեք աղի վրա։
12. Պարզ միջոց՝ լոգարանում սնկերի դեմ։ 5 լիտր ջրին ավելացրեք ֆուրացիլինի 1 դեղահաբ և մաքրեք պատերը։ Եթե արդեն բորբոս եք նկատում, 1 լիտր ջրին ավելացրեք ֆուրացիլինի մեկ դեղահաբ։
13. Ջրատար հատվածը մաքրելու համար։ Հավասար քանակով խառնեք սոդան ու աղը, լցրեք դրա մեջ։ Ապա քացախ ավելացրեք։ 14 րոպե անց եռացած ջուր լցրեք։
14. Լոգարանակոնքը մաքրելու համար։ 2 ճաշի գդալ սննդի սոդային ավելացրեք 2 ճաշի գդալ կալցիումով սոդա, խառնուրդը քսեք թաց լոգարանակոնքին։ 10 րոպե անց խառնեք 50 գրամ քացախ և 50 գրամ սպիտակեցնող նյութ և քսեք առաջին շերտի վրա։ 30 րոպե անց լոգարանակոնքը մաքրեք ջրով։
15. Ազատվեք յուղից և սննդի այրված հատվածներից։ Այս դեպքում ձեզ կօգնի աղը։ Տապակի վրա մեծ քանակով աղ լցրեք, մի փոքր ջուր ավելացրեք։ Թողեք 10 րոպե։
16. Մաքրեք սպունգը յուղից և կեղտից։ Պլաստիկ ամանի մեջ 2 բաժակ տաք ջուր լցրեք, 2 ճաշի գդալ սոդա, խառնեք, լցրեք սպունգի վրա և թողեք ամբողջ գիշեր։
17. Լոգարանի ապակիները մաքրեք օճառի հետքերից։ Թաց անձեռոցիկով մաքրեք ապակին, ապա՝ մաքուր սպունգով և ջրով։
18. Կոտրված ձուն հավաքելու համար։ Կոտրված ձվի վրա աղ լցրեք, թողեք 15 րոպե։ Մնացորդները հավաքեք անձեռոցիկով։
19. Լվացարանակոնքը մաքրելու համար։ Աղով և կիտրոնով մաքրեք լվացարանակոնքը։
20. Հոտից ազատվելու և բազմոցը մաքրելու համար։ Լավանադյի եթերային յուղ կամ կիտրոնի յուղ լցրեք տարայի մեջ, ավելացրեք 1 ճաշի գդալ սոդա, 2 բաժակ տաք ջուր, կաթեցրեք բազմոցի վրա։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը