Բաժիններ՝

Դրամատիկ խաղ և ֆանտաստիկ քամբեք. Հայաստանի հավաքականը վերջապես հաղթում է

Հայաստանի ազգային հավաքականը 3 տարի անց կարողանում է հաղթել ընտրական մրցաշարերում: ԱԱ 2018-ի որակավորման մրցաշարի, E խմբի 4-րդ տուրում հանդիպել էին խմբի ետնապահ Հայաստանի հավաքականն ու առաջատար Չեռնոգորիան:

Առաջին խաղակեսից հետո Հայաստանի ընտրանին պարտվում էր 0:2 հաշվով: Կոյաշևիչը 36-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ 38-րդ րոպեին Լևոն Հայրապետյանի կոպիտ սխալից հետո Յովետիչը կրկնապատկեց չեռնոգորացիների առավելությունը:

Երկրորդ խաղակեսում Հայաստանի ազգային հավաքականը վերգտավ իր խաղը: Արդեն 50-րդ րոպեին Արտակ Գրիգորյանը կրճատեց հյուրերի առավելությունը, իսկ 74-րդ րոպեին էլ անկյունայինի խաղարկությունից հետո հավասարությունը վերականգնեց հայ պաշտպան Վարազդատ Հարոյանը: Խաղի ավարտից վայրկյաններ առաջ հաղթական գոլը հեղինակեց Գևորգ Ղազարյանը: Կարծես թե կրկնվեց նախորդ խաղի սցենարը, սակայն այս անգամ Հայաստանի հավաքականը ոչ թե պարտվեց վերջին վայրկյանին, այլ հաղթեց:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը E խմբում վաստակեց իր առաջին միավորները և շրջանցեց Ղազախստանի հավաքականին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս