Բաժիններ՝

«Լավագույն մարզչի համար քվեարկությունում կընտրեմ Սանտուշին, այլ ոչ թե՝ Զիդանին». Կրիշտիանու Ռոնալդու

Հիմա ստիպված պետք է ավելի շատ գոլեր խփել Արքայական ակումբում՝ պահեստայինների նստարանին չհայտնվելու համար:

«2 մարզիչներն էլ հոյակապ աշխատանք կատարեցին՝ և՛ Զինեդին Զիդանը, և՛ Ֆերնանդու Սանտուշը: Բայց, ըստ իս, շատ ավելի դժվար է հաղթել Եվրոպայի առաջնությունը Պորտուգալիայի հավաքականի հետ, ինչն առաջին անգամ կատարվեց պատմության մեջ:

Զիդանը ֆանտաստիկ աշխատանք կատարեց, բայց ես իմ ձայնը կտամ այն մարզչին, ով մի փոքր ավելի շատ է չարչարվել: Ես քվեարկում եմ Սանտուշի օգտին:

Հարցն ընդհանրապես անձնական նախընտրությունների մեջ չէ. ես ֆանտաստիկ հարաբերություններ ունեմ 2 մարզիչների հետ էլ: Վստահ եմ, նրանք իմ տեղը նույնը կանեին»,- Ռոնալդուին է մեջբերում Marca-ն:

Կարդացեք նաև

Զիդանը գլխավորեց «Ռեալը» հունվարին և մադրիդցիների հետ հաղթեց Չեմպիոնների լիգան:

Սանտուշը Պորտուգալիայի հավաքականի հետ պատմության մեջ առաջին անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս