Պետական պարտքը գերազանցեց 5.6 մլրդ դոլարը
ՀՀ պետական պարտքը 2016 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 5 մլրդ 606.8 մլն դոլար կամ 2 տրլն 665.2 մլրդ դրամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Հոկտեմբերի ընթացքում պետպարտքն աճել է 10.4 մլն դոլարով, իսկ տարվա սկզբի համեմատ՝ 529.1 մլն դոլարով։
Պետական պարտքի մեծ մասը՝ 4 մլրդ 543.5 մլն դոլարը, արտաքին պարտքն է, որից 4 մլրդ 44.6 մլն դոլարը ՀՀ կառավարության պարտքն է, 498.9 մլն դոլարը՝ Կենտրոնական բանկինը։
Ներքին պարտքը հոկտեմբերի վերջին կազմել է 1 մլրդ 63.3 մլն դոլար 505.4 մլրդ դրամ։