«Երևանի ՋԷԿ-ը խախտել է օրենքը». Վարդան Այվազյան
«600 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա է արտադրում, ո՞րն է պատճառը, որ մինուս է, երբ Նախարարության ուղիղ անձնական կառավարման մոդելի տակ է»,- այս մասին ԱԺ տնտեսական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում հայտարարեց Վարդան Այվազյանը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը պատասխանեց, որ որպես բիզնես կազմակերպություն Երևանի ՋԷԿ-ը չպետք է ունենա խնդիր, քանի որ լավագույն բլոկն է աշխարում, ծախսերը մինաշանակ շատ չեն: Ըստ նրա` պարտքերն առաջացել են հիմնականում երկու պատճառով, առաջինը` ՀԷՑ-ի չվճարած պարտքը, երկրորդը` 2010թ-ից «Նաիրիտը» չի աշխատում, բայց պահպանումն արժի փող` տարեկան 5 մլրդ դրամ, որ գնացել է ՋԷԿ-ից, և այսօր «Նաիրիտը» ՋԷԿ-ին պարք է 30 մլրդ դրամ:
«Երևանի ՋԷԿ-ն առողջ կազմակերպություն է, ինքն իրավունք չունի աշխատել վնասով»,- ասաց փոխնախարարը:
«Երևանի ՋԷԿ-ը ՓԲԸ է, խախտել է օրենքը»,- փաստեց Վարդան Այվազյանը: