Բաժիններ՝

Disney-ը խաղարկային ֆիլմ է նկարահանում «Ձյունանուշիկի» մոտիվներով

«Ձյունանուշիկ» դասական մուլտֆիլմի մոտիվներով, հաղորդում է The Hollywood Reporter-ը: Կինոժապավենի սաունդթրեքի համար կգրվեն նոր յուրօրինակ երգեր:

Ներկայում բանակցություններ են վարվում Էրին Քրեսիդա Ուիլսոնի՝ «Աղջիկը գնացքում» ֆիլմի սցենարիստի հետ: Պլանավորվում Է, որ նա կզբաղվի կինոտարբերակի համար Ձյունանուշիկի պատմության ադապտացմամբ:

Երաժշտությունը կգրեն կոմպոզիտորներ Ջասթին Փոլը եւ Բենջ Փասեքը, որոնք աշխատել են «Լա Լա Լենդ» մյուզիքլի սաունդթրեքի վրա, որի պրեմիերան կայացել Է 2016 թվականի Վենետիկի կինոփառատոնում:

«Ձյունանուշիկը եւ յոթ թզուկները» անիմացիոն կինոնկարը 1937 թվականին ստեղծել Է Ուոլտ Դիսնեյը Գրիմ եղբայրների համանուն հեքիաթի մոտիվներով: Մուլտֆիլմն «Օսկարի» Է ներկայացվել լավագույն երաժշտության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930