Մարդկանց 6 տիպ, ում սխտորը հակացուցված է. զգույշ եղեք
Սխտորն իր օգտակարությամբ յուրահատուկ մթերք է։ Սակայն օգտակար հատկությունների մասին խոսելով՝ չի կարելի մոռանալ վնասի մասին։ Marketium.ru կայքը գրում է, որ այն հակացուցված է որոշ մարդկանց։
Լյարդի հետ խնդիրներ ունեցող անձանց։ Սխտորի մեջ պարունակվող նյութերը խաթարում են քիմիական պրոցեսները։ Այն գրգռում է նաև երիկամները։ Այս օրգանների աշխատանքի խանգարման դեպքում վնասը կարող է բավական զգալի լինել։
Դիարեայի դեպքում։ Դիարեայի դեպքում գերադասելի է հրաժարվել սխտորի օգտագործումից։ Այն գրգռում է առանց այն էլ աղիների բորբոքված պատերը։
Հիվանդներին՝ վիրահատական միջամտությունից առաջ։ Եթե պետք է վիրահատության ենթարկվեք, խորհուրդ է տրվում վիրահատական միջամտությունից երկու շաբաթ առաջ սննդակարգից բացառել սխտորը։
Հղիներին և կերակրող մայրերին։ Մինչ այժմ չկան հավաստի տվյալներ սխտորի՝ կանանց այս խմբի վրա ազդեցության մասին, ինչի հետևանքով բժիշկները նրանց խորհուրդ են տալիս զերծ մնալ սխտորի օգտագործումից։
Արյան ցածր ճնշում ունեցող անձանց։ Սխտորը կարող է իջեցնել արյան ճնշումը։
Աչքի հիվանդություններ ունեցող անձանց։ Չինացի բժիշկները կարծում են, որ սխտորի պարբերական օգտագործումը գրգռում է աչքի լորձաթաղանթը։ Այդ պատճառով աչքի հիվանդությունների դեպքում խորհուրդ է տրվում խուսափել դրա օգտագործումից։
Նյութը հրապարակման պատաստեց 168.am-ը