Ինչու է ջարդված հայելին 7 տարվա անհաջողություն բերում
Գոյություն ունի հին ասացվածք, որի համաձայն՝ եթե կոտրեք հայելին, ձեզ 7 տարվա անհաջողություն է սպասվում, եթե ամբողջությամբ չչեզոքացնեք էֆեկտը։ marketium.ru կայքը գրում է, որ գոյություն ունեն բազմաթիվ միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս կանխարգելել այս երևույթի վնասակար ազդեցությունը։
Կոտրված ապակու հետ կապված սնահավատությունները գոյություն ունեին դեռ հին Հռոմի ժամանակներից։ Հենց նրանք են առաջինը սկսել հայելի օգտագործել։ Հռոմեացիները, չինացիները, աֆրիկացները հավատում են տեսությանը, որ հայելին կապի մեջ է մտնում դրա տիրոջ հոգու հետ։ Եթե արտացոլքն աղավաղվում է, նշանակում է՝ աղավաղվում է նաև հոգին։
Հռոմեացիները նաև կարծում էին, որ մարդու մարմինն ամբողջությամբ նորանում է յուրաքանչյուր 7 տարին մեկ անգամ։ Հենց այդ պատճառով էլ կոտրված հայելին իր հետ 7 տարվա անհաջողություն է բերում։ Հավատալը կամ չհավատալը յուրաքանչյուրի անձնական ընտրությունն է։ Սակայն ամեն դեպքում հետաքրքիր է իմանալ, թե որտեղի են գալիս այս կամ այն սնահավատությունները, որոնց հավատացել են մեր նախնիները։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը