Բաժիններ՝

Քոլին Ֆերթը կնկարահանվի «Մերի Փոփինս»-ի Disney-ական շարունակության մեջ

Բրիտանացի դերասան Քոլին Ֆերթը նկարահանվելու է Disney ստուդիայի «Մերի Փոփինսը վերադառնում է» ֆիլմում, հաղորդում է NME-ն: Նա կկատարի Fidelity Fiduciary բանկի նախագահ Ուիլյամ Ուիլքինսի դերը:

Դասական ժապավենի սիքվելում գլխավոր դերերը խաղալու են Էմիլի Բլանթը եւ Լին-Մանուել Միրանդան: Կինոնկարում նաեւ նկարահանվելու է Մերիլ Սթրիփը: «Մերի Փոփինսը վերադառնում է» ֆիլմը էկրան կբարձրանա 2018 թվականի դեկտեմբերի 25-ին:

Ժողովրդականություն վայելող ֆիլմի շարունակությունը նկարահանելու պլանների մասին հաղորդվել էր 2015 թվականի սեպտեմբերին: Օրիգինալ ժապավենը թողարկվել է 1964 թվականին եւ ավելի քան 100 մլն դոլար է վաստակել վարձույթում: Արտասովոր դայակի մասին Փամելա Թրեւերսի վիպակի էկրանավորումը նվաճել է հինգ «Օսկար»:

Քոլին Ֆերթը թատրոնի ու կինոյի անգլիացի դերասան է: 2005 թվականին նա նկարահանվել է «Իմ սարսափելի դայակը» ֆենթեզի-կատակերգությունում, որը թեմատիկորեն միահյուսվում է Մերի Փոփինսի պատմության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս