Եվրոպայի 10 ամենագեղեցիկ պատմական քաղաքները, ուր պետք է այցելել կյանքում գոնե մեկ անգամ
Եվրոպայի այս լեգենդար պատմական քաղաքներն առանձնանում են իրենց էներգետիկայով և ոգեշնչում են մթնոլորտով և կենսակերպով: elle.ru կայքը ներկայացնում է Եվրոպայի 10 զարմանահրաշ պատմական քաղաքները, ուր պետք է այցելել կյանքում գոնե մեկ անգամ:
1. Ֆլորենցիա
Իրենք իտալացիները Ֆլորենցիան համարում են մշակութային մայրաքաղաքը և Եվրոպայի ամենագեղեցիկ պատմական քաղաքը: Միջնադարյան մռայլ գեղեցկությունն ու էներգետիկան միաձուլվել են անասելի քնքշության հետ: Ֆլորենցիան հաճախ անվանվում է իտալական Վերածննդի հայրենիք կամ «Իտալիայի Աթենք»։ Ֆլորենցիան Տոսկանա շրջանի վարչական կենտրոնն է, որը հայտնի է իր գեղեցկությամբ և թերևս Իտալիայի ամենահամեղ սնունդով:
2. Վենետիկ
«Դիմակների քաղաք», «Կամուրջների քաղաք», «Սիրո քաղաք». ահա այսպես են անվանում արդեն մի քանի դար պաշտոնապես աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը համարվող Վենետիկը: Քաղաքը համարվում է նաև երաժշտության, ժամանակակից արվեստի, ինչպես նաև ամենագեղեցիկ պարահանդեսների անցկացման կենտրոնը:
3. Հռոմ
Հավերժ քաղաք Հռոմը ցանկացած տուրիստական ուղեցույցի ադամանդն է համարվում: Աշխարհի ամենահոյակապ քաղաքներից մեկը, որին հաճախ անվանում են թանգարան՝ բաց երկնքի տակ, շարունակում է պահպանել պատմության ոգին և ներկայացնում է եվրոպական քաղաքակրթության լավագույն արժեքները:
4. Փարիզ
Նրբագեղ, արժանապատիվ, շքեղ Փարիզը համարվում է աշխարհի ամենառոմանտիկ քաղաքը: Զարմանալի չէ, որ լավագույն բանաստեղծները, նկարիչները և երաժիշտները Փարիզը համարել են իրենց ոգեշնչման գլխավոր աղբյուրը:
5. Պրահա
Չեխիայի 1100-ամյա մայրաքաղաքը զբոսաշրջիկներին գրավում է գոթական ճարտարապետությամբ, պատմական տարածքներով և հանրահայտ չեխական գարեջրով:
6. Ամստերդամ
Երփներանգ տներով այս քաղաքը հայտնի է իր գիշերային կյանքով, արվեստագետների և ստեղծագործական վերնախավի համար կազմակերպված փառատոններով: Ամստերդամը Նիդերլանդների նաև ֆինանսական և մշակութային մայրաքաղաքն է։
7. Բրյուգե
Միջնադարյան ճարտարապետությունը, բացօթյա համերգները, գեղեցիկ կամուրջները, պատկերասրահները, երաժշտության և սննդի փառատոնները Բելգիայի Արևմտյան Ֆլանդրիա նահանգի գլխավոր քաղաքը դարձնում են յուրահատուկ վայր գուրմանների և էսթետների համար:
8. Բուդապեշտ
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը հնի ու նորի յուրահատուկ խառնուրդ է:
9. Լիսաբոն
Բազմատեսակ ճարտարապետության շնորհիվ Պորտուգալիայի «մարգարիտ» Լիսաբոնը համարվում է Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը:
10. Բարսելոնա
Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնան, որը նաև աշխարհի ֆուտբոլային մայրաքաղաքն է, հայտնի է իր գոթական վայրերով և Անտոնիո Գաուդիի յուրահատուկ ճարտարապետությամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը