ՀՀ արտաքին առևտրի քարտեզը (գծապատկերներ)
2016 թվականի հունվար-օգոստտոս ամիսներին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 3 մլրդ 114.7 մլն դոլար։ Այդ թվում՝ արտահանման ծավալը կազմել է 1 մլրդ 129.7 մլն դոլար, ներմուծումը՝ 1 մլրդ 985 մլն դոլար։ Արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է՝ -855.3 մլն դոլար։
2015 թվականի հունվար-օգոստոսի համեմատ՝ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 4.6%-ով, այդ թվում՝ արտահանումն աճել է 18.9%-ով, ներմուծումը՝ նվազել 2.1%-ով։
ԱՊՀ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 7.5%-ով և կազմել 911.5 մլն դոլար։ ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 0.4%-ով և կազմել 7624 մլն դոլար։
Այլ երկրների հետ (Թուրքիա, Իրան, Չինաստան և այլն) առևտրաշրջանառությունն աճել է 5.1%-ով և կազմել 1.44 մլրդ դոլար։
Արդյունքում, ԱՊՀ երկրների հետ առևտրաշրջանառության տեսակարար կշիռը աճել է՝ 28.5%-ից հասնելով 29.3%-ի։ Իսկ ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառության նվազել է՝25.5%-ից հասնելով 24.5%-ի։
Ըստ երկրների՝ ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերներն են. Ռուսաստանը (առևտրաշրջառանության ծավալը 803.6 մլն դոլար կամ 25.8%` ըստ կշռի), Չինաստանը (264.4 մլն դոլար, 8.5%) և Գերմանիան (202.2 մլն դոլար կամ 6.5%):
Ստորև բերված գծապատկերներում կարող եք տեսնել՝ որոնք են Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերները՝ ինչպես ընդհանուր ապրանքաշրջառանության, այնպես էլ արտահանման ու ներմուծման մասով։
Ներկայացված է նաև, թե որոնք են մեր արտահանման և ներմուծման հիմնական ապրանքախմբերը։
Ում հետ ենք առևտուր անում
Ինչ ենք արտահանում և ներմուծում