
Մարիա Շարապովան, Սերենա Ուիլյամսը, Սիլվեստր Ստալոնեն և Բեն Աֆլեքը դարձել են UFC-ի համասեփականատերեր

Կենդիլենդը և Դի Կապրիոն լուռ նախանձում են:
Նորությունն այն մասին, որ շատ հայտնիներ գործարքի մեջ են մտել և գնել են UFC-ի ակցիաները, իր շոուի եթերում հայտնել է հաղորդավար Կոնան Օ’Բրայանը:
«WME ներդրումային ընկերությունը հայտնել է իր հաճախորդներին UFC-ի իրավունքների մի փոքր մասի ձեռքբերման հնարավորության մասին:
Ես համաձայնեցի և հիմա տեխնիկապես տիրում եմ UFC-ի մի փոքր մասին: Ես դարձա ներդրողների խմբի մի մասնիկը, որի կազմի մեջ մտնում են Բեն Աֆլեքը, Թոմ Բրեյդին, Մարկ Ուոլբերգը, Ադամ Լևինը, Մարիա Շարապովան, Սերենա Ուիլյամսը, Սիլվեստր Ստալոնեն: Ես թվեցի միայն մի փոքր մասի անունները»,- պատմել է Օ’Բրայանը:
WME-IMG կոնսորցիումը ձեռք է բերել UFC-ն մոտ 4 մլրդ դոլարով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը