
Դերասան Ռոբերտ Փաթինսոնը մասնակցել է Dior-ի գովազդային արշավին

Բրիտանացի դերասան Ռոբերտ Փաթինսոնը մասնակցել է Dior ֆրանսիական նորաձեւության տան գովազդային արշավին: Այդ մասին սեպտեմբերի 30-ին հայտնել է WWD –ն: Նկարահանումները տեղի են ունեցել գիշերը՝ Փարիզի փողոցներում. ֆոտոշարքի հեղինակը դարձել է Կառլ Լագերֆելդը:
Լուսանկարներն արվել են սև-սպիտակ գամմայով և հիշեցնում են նուաղ ժանրի ֆիլմերը:«Ես պաշտում եմ գիշերը փողոցում լուսանկարելը: Օրվա այդ ժամանակ քաղաքը ստուդիայի է վերածվում բաց երկնքի տակ»,-խոստովանել է դիզայները:
Փաթիսոնը լայն ճանաչում է ստացել որպես Էդվարդ Կալենի դերակատար «Մթնշաղ» վամպիրյան սագայում: Նա նաև նկարահանվել է Հարի Փոթերի մասին ֆրանշիզայում, «Ջուր փղերին», «Փոքրիկ բարեկամը» և այլ ժապավեններում: Դերասանն ինքն էլ զբաղվում է հագուստի արտադրությամբ: Սակայն խոսքն առայժմ սեփական բրենդի ստեղծման մասին չէ:
Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը հիմնադրվել է 1946 թվականին մոդելագործ Քրիստիան Դիորի կողմից: Ժամանակի հետ այդ բրենդի ներքո սկսել է թողարկվել ոչ միայն կանանց ու տղամարդկանց համար նախատեսված հագուստ, կոշիկ և պարֆյումերիա, այլև դեկորատիվ կոսմետիկա, ինչպես նաև մաշկի խնամքի միջոցներ, ժամացույցներ, ոսկերչական իրեր:
Dior-ն արդեն հայտնի դերասանների է ներգրավել իր գովազդային արշավներին: Օրինակ, Dior Homme Sport գովազդի համար հրավիրել են Ջուդ Լոուին, իսկ Sauvage բույրը ներկայացրել է Ջոնի Դեփը:
2016 թվականին Dior-ը թողարկել Է Milky Dots կոսմետիկայի շարքը, որը նվիրված էր կաթնային կոկտեյլներին:
Նորաձևության տան ոսկերչական ուղղությունը գլխավորում է զարդերի դիզայներ Վիկտորյա դե Կաստելլանը: Նոյեմբերին Rose des vents հավաքածուի դեմքը դարձել է բրիտանացի դերասան Էմիլիա Քլարկը, ով հայտնի է «Գահերի խաղը» սերիալից, որում նա խաղացել է Դեյեներիս Տարգարիենի դերը: