ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի կենսագրությունը
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին հրամանագիր է ստորագրել Հրաչյա Ռոստոմյանին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում նշանակելու մասին:
Ռոստոմյան Հրաչյա Դավիթի
Ծնվել է 1981 թվականի &մարտի 3-ին, անկուսակցական է:
Կրթությունը` բարձրագույն
Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարան 2003թ.
2006-2010թթ. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինտիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետ
Մասնագիտությունը` ֆիզիկական կուլտուրա և սպորտ, ստոմատոլոգիա
Տիրապետում է ռուսերենի և անգլերենի: Զինապարտ է, լեյտենանտ:
Պետական և այլ պարգևներ` ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ-2009թ., ՀՀ Նախագահի շնորհակալագիր-2011թ.
Ամուսնացած է:
Ա Շ Խ Ա Տ Ա Ն Ք Ա Յ Ի Ն Գ Ո Ր Ծ ՈՒ Ն Ե ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
1997-1999 «Անի 90» ՍՊԸ` ապրանքագետ
1998-2003 Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարան` ուսանող
2003-2003 Երևանի N 5 ստոմատոլոգիական պոլիկլինիկա` բժիշկ-ինտերն
2005-2010 Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ` ուսանող (հեռակա ուսուցման)
2006-2009 Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարան` ֆիզիկական դաստիարակության ամբիոնի լաբորանտ
2006-առ այսօր Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա` նախագահ
2008-2009 Երևան քաղաքի Կենտրոն համայնքի ավագանու անդամ
2010-առ այսօր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե` գլխավոր քարտուղար
2012-2013 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար