Բաժիններ՝

Էդվարդ Նալբանդյանը և Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են համագործակցության խորացման քայլերը

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 24-ին հանդիպեց Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ-Ջաֆարիի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին երկու բարեկամ երկրների միջև համագործակցության առավել խորացման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերը։ Այս առումով կարևորվեցին փոխադարձ բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, միջկառավական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը, ԱԳՆ-երի միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը։

Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ տարեցտարի խորանում են գործարար կապերը, ընդլայնվում է առևտրաշրջանառությունը, որն արդեն կազմում է շուրջ 120 մլն ԱՄՆ դոլար։

Իրաքի արտգործնախարարն Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրեց երկրում կայունության հաստատման, ահաբեկչության դեմ մղվող պայքարի մասին։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջային մի շատ հրատապ խնդիրների շուրջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս