Բաժիններ՝

«Որոշ ֆուտբոլային Էյնշտեյններ փորձում են ջնջել իմ կարիերայի 16 տարիները և «Մանչեսթեր Յունայթեդի» պատմությունը». Ժոզե Մոուրինիո

«Յուրահատուկը» Լիգայի գավաթի խաղում «Նորթհեմփթոնի» դեմ տարած հաղթանակից հետո իր կարծիքն է հայտնել քննադատների մասին:

«Մենք ունեինք վատ շաբաթ:

Ես գիտեմ, որ որոշ ֆուտբոլային Էյնշտեյններ, իսկ ֆուտբոլում նրանք բազմաթիվ են, փորձում են ջնջել իմ կարիերայի 16 տարիները և «Մանչեսթեր Յունայթեդի» անհավանական պատմությունը և միայն կենտրոնանում են վերջին շաբաթվա արդյունքների վրա: Բայց այսպիսին է ֆուտբոլը, այն լի է Էյնշտեյններով:

Այժմ մեզ սպասվում է 3 տնային հանդիպում, իսկ տանը միշտ հաճելի է խաղալ: Եթե երկրպագուները հիասթափված են անցյալ շաբաթվա արդյունքներով, ապա ես նրանց հասկանում եմ, բայց վստահ եմ, որ նրանք միշտ կաջակցեն ակումբին»,- ասել է Մոուրինիոն, ում խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:

Կարդացեք նաև

«Մանչեսթեր Յունայթեդը» 3:1 հաշվով հաղթեց «Նորթհեմփթոնին»:

«Կարմիր սատանաների» հաջորդ մրցակիցն է լինելու «Լեսթերը»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս