Նռան դիմակ անցանկալի բծերի և կնճիռների դեմ
Ցանկանո՞ւմ եք ազատվել աչքերի պարկիկներից, սև հետքերից և մանր կնճիռներից. fithacker կայքի առաջարկած բաղադրատոմսը ձեզ համար է: Այս դիմակը ոչ միայն նվազեցնում է պարկիկները, այլև՝ վերացնում է կնճիռները, տարիքային բծերն ու պիգմենտները: Մաշկը խորապես մաքրվում է և խոնավանում:
Բաղադրություն
- Նռան հյութ
- Կիտրոնի հյութ
- Կաթնաշոռ
- Անյուղ կաթ
- Լոլիկի հյութ
Պատրաստման եղանակը
Նուռը կերեք, այն հարուստ է հակաօքսիդանտներով և դանդաղեցնում է ծերացման գործընթացը: Նռան կեղևը մի կողմ մի նետեք: Այն չորացրեք արևի տակ, երբ ամբողջովին չորանա, մանրացրեք, որպեսզի փոշի ստանաք:
3 կաթիլ կիտրոնի հյութը խառնեք 1 ճ/գ կաթնաշոռով, 1 ճ/գ թարմ լոլիկի հյութով և 2 ճ/գ անյուղ կաթով:
Բոլոր բաղադրիչները լավ խառնեք, ավելացրեք 1 թ/գ մեղր, ապա՝ նռան փոշի:
Ստացված խառնուրդը քսեք դեմքին և թողեք մնա 15 րոպե: Վերջում դեմքը լվացեք սառը ջրով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը