Բաժիններ՝

««Մանչեսթեր Յունայթեդի» թաքնված զենքը». Մխիթարյանը՝ հանրահայտ World Soccer-ի շապիկին

Աշխարհահռչակ World Soccer-ի հերթական համարի շապիկն այս անգամ զարդարել է Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Ամսագիրը հատուկ սյունակ է հատկացրել Մխիթարյանին, որը կոչվում է՝ ««Մանչեսթեր Յունայթեդի» թաքնված զենքը»:

Նկարագրելով Մխխիթարյանին՝ ամսագիրը նշել է, որ Մխիթարյանը եկել է Հայաստանից՝ գոլերով (From Armenia with goals):

Ամսագիրը ներկայացրել է Մխիթարյանի կարիերայի զարգացումները՝ շեշտադրումներ անելով Հենրիխի կարիերայի ուկրաինական և գերմանական հատվածի վրա:

Վերջում ամսագրի լրագրողները Մոուրինիոյին խորհուրդ են տվել ուշադիր լինել Մխիթարյանի հանդեպ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս