15 սմ մորուքով բրիտանուհին հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Հառնաամ Քաուրը ճանաչվել է գեղեցիկ սեռի՝ աշխարհում ամենաերիտասարդ ներկայացուցիչն ամենաերկար մորուքով: Ինչպես հայտնել է BBC-ն, Քաուրի նվաճումը գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում:
Մեծ Բրիտանիայի Սլաու քաղաքի (Բերքշիրի կոմսություն) բնակչուհին 24 տարեկանում աճեցրել է 6 դյույմ (ավելի քան 15 սանտիմետր) երկարությամբ մորուք: Աղջիկը խոստովանել է, որ ինքն սկսել է մորուք պահել, որպեսզի պաշտպանվի նրանցից, ովքեր երկար տարիներ ծաղրում էին իր արտաքինը:
BBC-ն նշում է, որ բրիտանուհին տառապում է հազվագյուտ հիվանդությամբ՝ պոլիկիստոզային ձվարանների համախտանիշով: Այս հիվադնության ախտանիշներից մեկն արյան մեջ արական հորմոնների քանակության ավելացումն է, ինչն, իր հերթին, կարող է հանգեցնել դեմքին մազերի չափազանց մեծ աճի:
Քաուրը մարտ ամսին դարձել է առաջին մորուքավոր կինը, որը հարթակ է բարձրացել Լոնդոնում կայացած Նորաձեւության շաբաթի ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: