
Մաղադանոսից դիմակ՝ տարվա բոլոր եղանակների համար

Եղանակային պայմաններն ազդում են ոչ միայն մեր տրամադրության, այլ նաև մաշկի վրա: Ձմռանը սառը եղանակն ու քամին, իսկ ամռանը՝ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասում են մեր մաշկը:
Հենց այդ պատճառով էլ չափազանց կարևոր է մաշկի ճիշտ խնամքը:
Ձեզ ենք առաջարկում մաղադանոսից պատրաստվող դիմակ, որը կկարգավորի մաշկային յուղի արտազատումն ու կհարթեցնի մաշկը:
Այս դիմակը հեշտությամբ կարող եք պատրաստել տանը: Ձեզ անհրաժեշտ է միայն մաղադանոս, խնձորի քացախ և յոգուրտ:
Այս համադրությունն ունի հակաբորբոքային և մաշկը բացացնող հատկություններ: Այն սնուցում է մաշկը վիտամիններով և հանքանյութերով:
Մաղադանոսը հարուստ է վիտամին K-ով, 2ճ/գ մաղադանոսը պարունակում է վիտամին K-ի օրական չափաբաժնի 153%-ը: Այն կարգավորում է արյան շրջանառությունը, ինչը չափազանց կարևոր է աչքերի շուրջ առաջացող սև շրջանակներըից ազատվելու համար:
Ավելին, մաղադանոսը պարունակում է միրիստիցին կոչվող հակաօքսիդանտ, որն ակտիվացնում է ազատ ռադիկալների դեմ պայքարող էնզիմները:
Դիմակի բաղադրատոմս
- Մեկ բուռ կտրատած մաղադանոս
- 2ճ/գ խնձորի քացախ
- 3ճ/գ սովորական յոգուրտ
Բոլոր բաղադրիչները խառնեք, որպեսզի ստացվի համասեռ զանգված, խառնուրդը քսեք դեմքին և թողեք 20 րոպե:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը