Օբաման կդառնա ամերիկյան Wired հանդեսի նոյեմբերյան համարի խմբագիրը
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կդառնա ամերիկյան Wired հանդեսի նոյեմբերի համարի հրավիրված խմբագիրը, հանդես, որը մասնագիտացած է համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում, որտեղ կհետազոտվի ապագայում IT-տեխնոլոգիաների ազդեցությունը քաղաքականության վրա:
Ինչպես ասված է հանդեսի հրապարակման մեջ, «դա կլինի առաջին դեպքը, երբ Wired-ի (կամ ցանկացած այլ հանդեսի) հրավիրված խմբագիր կդառնա գործող նախագահը»: Նոյեմբերյան համարի թեման է «Հնարավորությունների սահմանները»:
«Ինչպես եւ Wired-ը, մեր 44-րդ նախագահն անդրդվելի լավատես է: Լիովին պատվերով արված այս համարում նա ցանկանում է կենտրոնանալ ապագայի՝ այն խոչընդոտների վրա, որոնք մարդկությունը պետք է հաղթահարի առաջադիմելու համար»,- ասված է հրատարակության հաղորդագրության մեջ:
«Մենք ցանկանում ենք գլուխ ջարդել այն հարցի վրա, թե արդի տեխնոլոգիաներն ինչպես կարող են ազդել քաղաքական ղեկավարման վրա: Իսկ ո՞վ կարող է ամենից լավ մեզ օգնել հետազոտելու այդ գաղափարները, եթե ոչ նախագահ Օբաման»,- հայտարարել է Wired-ի գլխավոր խմբագիր Սքոթ Դադիչը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: