Բաժիններ՝

Հայաստանում ստեղծվում է նախագծերի հրապարակման միասնական առցանց հարթակ

Հայաստանում կստեղծվի պետական կառավարման մարմինների կողմից մշակվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական առցանց հարթակ: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 31-ի նիստի օրակարգում:

Ակնկալվում է, որ հարթակի ստեղծումը կապահովի իրավական ակտերի նախագծեր մշակող գերատեսչությունների կողմից դրանք հանրությանը ներկայացնելու կարգավորված գործընթաց՝ առցանց հանրային քննարկումների եղանակով ապահովելով նաև հանրության մասնակցությունը իրականացվող աշխատանքներին: Միաժամանակ, համակարգի ներդրման աշխատանքները նախատեսվում է ֆինանսավորել դոնոր կազմակերպությունների միջոցով:

Տվյալ համակարգի ներդրումը նախատեսված է ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի թիվ 32 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ՀՀ երկրորդ գործողությունների ծրագրի 2-րդ բաժնի 8-րդ կետից՝ «Պետական կառավարման մարմինների օրինաստեղծ գործունեության մասին հանրության իրազեկում»:

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031