Բաժիններ՝

Ռունին կշարունակի կրել Անգլիայի հավաքականի ավագի թևկապը

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսը հաստատել է, որ հարձակվող Ուեյն Ռունին կմնա ազգային թիմի ավագը: 30-ամյա ֆուտբոլիստը ստացել է թևկապը 2014 թվականին, իսկ մինչ այդ Առյուծների ավագն էր կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը:

«Ուեյնը գերազանց ավագ է եղել Անգլիայի հավաքականի համար: Նա հոյակապ կատարում է այդ դերը, դրա համար էլ որոշումն ինձ հեշտ տրվեց: Ուեյնի ռեկորդները խոսում են իրենք իրենց մասին: Նա թիմի ամենափորձառու անդամն է, և խաղընկերները շատ են հարգում նրան»,- Էլարդայսի խոսքերն է մեջբերում FA-ի պաշտոնական կայքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031