
«Ժամանակն է, որ Ռունին ավարտի կարիերան Անգլիայի հավաքականում». Ալան Շիրեր

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ալան Շիրերը գտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին պետք է ավարտի կարիերան ազգային թիմում և կենտրոնանա ակումբային ֆուտբոլի վրա:
«Ժամանակն է, որ Ռունին դառնա եսակենտրոն և սկսի մտածել իր մասին: Դա նշանակում է, որ միջազգային կարիերան ավարտելու ժամանակն է: Ես նկատի չունեմ այն, որ նա բավարար լավը չէ հավաքականի համար, ուղղակի նրա համար դժվար կլինի խաղալ ամենաբարձր մակարդակով, միաժամանակ՝ և հավաքականում, և ակումբում: Եկել է ժամանակը խոստովանելու, որ Ուեյնը չի կարող բավարար լավը լինել և՛ այնտեղ, և՛ այնտեղ»,- Շիրերին է մեջբերում The Independent-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը