Բաժիններ՝

Ալեն Դելոնի որդին դարձել է Theory բրենդի դեմքը

Ալեն Դելոնի որդին՝ Ալեն Ֆաբիեն Դելոնը, դարձել է Theory բրենդի նոր դեմքը եւ մասնակցել տղամարդկանց համար հագուստի նոր հավաքածուի առաջմղման գովազդային արշավին:

Ֆոտոշարքի հեղինակը դարձել է բրիտանացի լուսանկարիչ Դեւիդ Սիմսը, որը տարբեր ժամանակներում համագործակցել է այնպիսի մակնիշների հետ, ինչպիսիք են՝ Marc Jacobs-ը, Jil Sander-ը եւ Proenza Schouler-ը:

Լուսանկարչի մտահղացմամբ՝ լուսանկարներում հիմնական շեշտը դրվում է ոչ թե մոդելի դեմքի, այլ զգեստապահարանի առարկաների վրա, ինչն ընդգծվում է լուսանկարների գունային լուծումներով: Դելոնի համար սա առաջին փորձը չէ նորաձեւության ինդուստրիայում: Օրինակ, 2016 թվականի փետրվարին նա դարձել էր Dior Homme-ի գովազդային արշավի դեմքը, իսկ մինչ այդ ներկայացրել էր Eau Sauvage-ի բույրը:

Theory-ն ամերիկյան բրենդ է, որի մակնիշով մարզական եւ ամենօրյա հագուստ է վաճառվում երիտասարդության համար: Մակնիշը կողմնորոշված է դեպի ակտիվ կենսական դիրքորոշում ունեցող զանգվածային սպառողը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031