
Աշխարհի ամենախոշոր դիրիժաբլը վնասվել է վայրէջք կատարելիս

Աշխարհի ամենախոշոր դիրիժաբլը՝ Airlander 10-ը, Մեծ Բրիտանիայում փորձարկումների ժամանակ վնասվել է վայրէջք կատարելիս: Այս մասին հայտնել է Press Association գործակալությունը:
Ինչպես նշվում է, օդանավը բախվել է հեռագրասյանը, այնուհետեւ խփվել գետնին, ինչի արդյունքում վնասվել է օդաչուի խցիկը: Արտադրողը տեղեկացրել է, որ վթարի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Ավելի վաղ օգոստոսի 17-ին անցկացվել են դիրիժաբլի փորձարկումները:
Airlander 10-ն իր առաջին թռիչքն է կատարել՝ օդ բարձրանալով Անգլիայի Բերդֆորդշիրի կոմսության Քարդինքթոն օդանավակայանից: Օդանավի երկարությունը 92 մետր է, դա ութ մետրով երկար է աշխարհում ամենամեծ ինքնաթիռից՝ Ան-224 «Մրիյա»-ից: Դիրիժաբլը Hybrid Air Vehicles ընկերության կողմից նախագծվել է 2009 թվականին ԱՄՆ-ի բանակի համար: Airlander 10-ի մշակման գործում բրիտանական կառավարությունը ներդրել է շուրջ 3,7 մլն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: