Ճապոնիան կարող է Օլիմպիադա-2020-ի մի մասն անցկացնել Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայում
Ճապոնիան քննարկում է 2020 թվականի Օլիմպիադայի ժամանակ բեյսբոլի եւ սոֆտբոլի մրցումները Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայում անցկացնելու հնարավորությունը, որտեղ հինգ տարի առաջ ատոմային էլեկտրակայանում վթար տեղի ունեցավ ուժգին երկրաշարժից եւ ցունամիից հետո: Այս մասին օգոստոսի 24-ին հայտնել է «Կահոկու սիմպո» տեղական առցանց-թերթը:
Թերթի տվյալներով՝ Ճապոնիայում կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության՝ Ֆուկուսիմայի ներկայացուցիչներն այս առիթով Տոկիոյում հանդիպել են սպորտի գործերի նախարար Տամայո Մարուկավայի հետ: Նրանք խնդրել են մրցումներ կամ նախնական մարզումներ անցկացնել պրեֆեկտուրայում, որը խիստ տուժել է տարերքից եւ ատոմակայանի վթարից:
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության՝ պրեֆեկտուրայի կազմակերպության նախագահ Տակումի Նեմոտոն, ինչպես նշում Է թերթը, հայտարարել է, որ Տոկիոյի Օլիմպիադան թույլ կտար ուշադրություն հրավիրել Ֆուկուսիմայի վերականգնման վրա եւ միջազգային հանրակցությանը շնորհակալություն հայտնել ցուցաբերված օգնության համար:
Իր կողմից, նախարար Մարուկավան խոստացել է քննարկել այդ խնդրանքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: