Իրանի խորհրդարանը վավերացրել է ՌԴ-ից 5 միլիարդ դոլարի վարկի ստացման փաստաթուղթը

Իրանի խորհրդարանը վավերացրել է փաստաթուղթը, որը սահմանում է Ռուսաստանից 5 միլիարդ դոլարի վարկի ստացումը:

Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալության թեհրանյան բյուրոն, այսօրվա նիստի ժամանակ իրանցի պատգամավորները վավերացրել են համապատասխան փաստաթուղթը:

Ռուսաստանից ստացված միջոցներն ուղղվելու են ենթակառուցվածքային նախագծերին: Խոսքը միջուկային էներգիայի նախագծերի, երկաթուղային նախագծերի, ավտոմայրուղիների, ամբարտակների և այլնի համար է:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրան այց էր կատարել անցած տարվա նոյեմբերին: Այցի ընթացքում փաստաթուղթ էր ստորագրվել Իրանին 5 միլիարդ դոլարի չափով վարկի տրամադրման մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031