Բաժիններ՝

Հայտնի են Նեյմարի վերադարձի ժամկետները

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը դեռևս չի միացել կատալոնական թիմին: Հիշեցնենք, որ նա մասնակցում էր Օլիմպիական խաղերին, որտեղ Բրազիլիայի հավաքականը նվաճեց ոսկե մեդալները:

Նեյմարը կատալոնական ակումբի հետ պայմանագիրը ստորագրելիս նշել էր իր պայմանները, ըստ որոնց՝ նա պետք է մնա հավաքականի ճամբարում որքան անհրաժեշտ է: Հաշվի առնելով այս պայմանները՝ Նեյմարը կմնա հավաքականում մինչ սեպտեմբերին կայանալիք ընտրական հանդիպումները:

Բրազիլիայի հավաքականը սեպտեմբերի 2-ին հանդիպում ունի Էկվադորի ընտրանու հետ, իսկ սեպտեմբերի 7-ին բրազիլացիները կմրցեն Կոլումբիայի հավաքականի հետ:

Բրազիլիայի հավաքականի մյուս ֆուտբոլիստը՝ Ռաֆինյան, արդեն իսկ վերադարձել է «Բարսելոնա»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031