Բաժիններ՝

Ջո Հարթը կմնա «Մանչեսթեր Սիթիում», նույնիսկ՝ որպես 3-րդ դարպասապահ

Չնայած խաղային պրակտիկայի բացակայությանը, դարպասապահ Ջո Հարթը որոշում է կայացրել մնալ «Մանչեսթեր Սիթիում»: Սպասվում է, որ արդեն հինգշաբթի ակումբը կհայտարարի «Բարսելոնայի» հիմնական դարպասապահ Կլաուդիո Բրավոյի ձեռքբերման մասին: Քաղաքաբնակների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չիլիացու մեջ տեսնում է դարպասապահի, ով կարող է առաջին փոխանցումով սկսել թիմի հարձակումները:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, իմանալով այդ պլանների մասին, Հարթն ի սկզբանե մտածել էր հեռանալ ակումբից, սակայն տրանսֆերային պատուհանի փակումից 8 օր առաջ 29-ամյա դարպասապահը կարիերան շարունակելու ոչ մի հարմար առաջարկություն չի ստացել:

Այսպիսի իրավիճակում Ջոն հակված է «Էթիհադում» մնալու մտքին, թեկուզ դա սպառնում է խաղային պրակտիկայի բացակայությամբ և կդիպչի Անգլիայի հավաքականում խաղալու հեռանկարին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031