
Լոս Անջելեսի իշխանություններն օգոստոսի 24-ը հայտարարել են «Լեյքերսի» աստղ Քոբի Բրայանթի օր

Օրն ընտրվել է՝ ըստ խաղահամարի:
«Բոլոր այս 20 տարիներին մենք եղել ենք Քոբիի անհավանական տաղանդի և աշխատասիրության երկրպագուներ, օգոստոսի 24-ին մենք կհավաքվենք, որպեսզի ասենք. «Շնորհակալություն քեզ, Մամբա»»,- հայտարարել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Խոսե Ուիսարը:
37-ամյա Բրայանթն ավարտեց կարիերան նախորդ մրցաշրջանի ավարտից հետո:
Բոլոր 20 մրցաշրջանները Բրայանթն անցկացրել է «Լեյքերսի» կազմում: Թիմի հետ նա դարձել է NBA-ի հնգակի չեմպիոն (2000, 2001, 2002, 2009, 2010):
Բասկետբոլիստը 18 անգամ անընդմեջ հանդես է եկել NBA-ի աստղերի Խաղերում և 4 անգամ ճանաչվել է այդ հանդիպումների լավագույն խաղացող:
ԱՄՆ-ի հավաքականի կազմում Բրայանթը 2 անգամ նվաճել է Օլիմպիական խաղերի ոսկին (2008, 2012):
Պատրաստեց Անի Գաբուզյանը