Թուրքական հետախուզությունը «գյուլենականների» դեմ պայքար է սկսում նաեւ Գերմանիայում
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) հարցում է ուղարկել Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությանը (BND)` խնդրելով օժանդակել ընդդիմադիր եւ իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների որոնումներում, որին Անկարան համարում է հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչ:
Այս մասին յսօր հայտնել է գերմանական Der Spiegel շաբաթաթերթը:MIT-ը գտնում է, որ Գյուլենի բազմաթիվ կողմնակիցներ վերջին շաբաթներին մեկնել են արտասահման, այդ թվում` ԳԴՀ, որտեղ մոտ 3 մլն թուրքական արմատներով մարդ է բնակվում: Պետհեղաշրջման փորձից հետո Թուրքիան գերմանական իշխանություններին 40 դիքում է ուղարկել որոնման մասին եւ երեք դիմում` քարոզիչի կողմնակիցներին արտաքսելու մասին:
Անկարայում հետախուզությունը գտնում է, որ BND-ն պետք է ազդի գերմանական օրենսդիրների վրա, որպեսզի նրանք դյուրացնեն Գյուլենի կողմնակիցների արտաքսման գործընթացը:
Պաշտոնական Անկարան ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում վտարանդիության մեջ բնակվող Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում է հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Այն ժամանակ մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել:
Խռովարարներն իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է: Այժմ Էրդողանը փորձում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը: Գյուլենն, իր հերթին, դարձել է Էրդողանի առավել նշանակալից քննադատներից մեկը: Ֆաթուլլահ Գյուլենը ժխտում է ռազմական հեղաշրջմանն իր մասնակցությունը, եւ գտնում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը տառապում է հոգեկան խանգարումով: