Բաժիններ՝

«Մարդը պետք է իր մարմինը մարզի, քանի դեռ այն չի հայտնվել գերեզմանում». Առնոլդ Շվարցենեգեր

Աշխարհահռչակ ամերիկացի դերասան եւ կուլտուրիստ Առնոլդ Շվարցենեգերը Հոնկոնգի բնակիչներին խորհուրդ էտվել պահպանել անձի զարգացման ներդաշնակ հավասարակշռությունը, նշելով ֆիզիկական եւ մտավոր ուժերը հավասարակշռության բերելու կարեւորությունը:

Հոլիվուդյան աստղը ժամանել է Չինաստանի հատուկ վարչական շրջան՝ մասնակցելու Classic Asia Multi-Sport Festival («Մարզական բազմազանության ասիական դասական փառատոն») մարզական միջոցառմանը:

«Մարդը պետք է իր մարմինը մարզի, քանի դեռ այն չի հայտնվել գերեզմանում: Մարդու համար պակաս կարեւոր չէ մարզել նաեւ իր մտավոր հմտությունները»,- ընդգծել է Շվարցենեգերը՝ դիմելով լսարանին:

Նրա խոսքով՝ մեզնից յուրաքանչյուրն ընտրություն ունի՝ «ապրել կամ գոյատեւել», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031