Բաժիններ՝

«Լեքսուսը» շրջվել է. Վարորդը և ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 15-ին, ժամը 12.26-ին, ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Լեքսուս RX300» մակնիշի 21 LU 544 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1973 թ. ծնված Վ. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել :

Վարորդը և ուղևորներ՝ 1972 թ. ծնված Ն. Հ.-ը և 1981 թ. ծնված Ա. Ս.-ը հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ուղղել և հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել վառելիքի արտահոսքը և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031