Բաժիններ՝

Բացառիկ ժամացույց՝ սիրամարգի փետուրի տեսքով

Մեծ Բրիտանիայի Graff ոսկերչական տունը ներկայացրել է The Peacock Watch նոր մոդելի ժամացույցը, որը պատրաստված է սիրամարգի փետուրի ձեւով: Ըստ Vogue-ի՝ ժամացույցի պատյանը զարդարված է ադամանդների ցրոնով: Դրա համար ակնագործներն օգտագործել են ոչ միայն դասական կլոր քարեր, ա յլեւ բեգետներ, ինչպես նաեւ աստիճանավոր երեսակման եւ էմերալդ երեսակման սեղանաձեւ ադամանդներ:

Քվարցային մեխանիզմով եւ Graff-ի բնորոշ դիզայնով կապույտ ապակիներով այս ժամացույցն ստեղծված է միակ օրինակով եւ ներկայացված է Մոսկվայի Four Seasons հյուրանոցի Mercury պերճանքի խանութում: Ժամացույցի գինը հրատարակությունը չի հայտնում:

Graff-ը ոսկերչական-ժամագործական տուն է, որը հիմնվել է 1960 թվականին Լոնդոնում Լոուրենս Գրաֆի կողմից: Արտադրում է թանկարժեք քարերով՝ առավելապես ադամանդներով (այդ թվում գունավոր) զարդեր եւ ժամացույցներ (2008 թվականից): Միջազգային առեւտրի ոլորտում բրիտանական թագավորական մրցանակի քառակի դափնեկիր է (1977, 1994, 2006, 2014):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031