Բաժիններ՝

Եղեսպակը կվերադարձնի երիտասարդությունը

Եղեսպակը բնության հրաշալի նվեր է, որը կարելի է օգտագործել մաշկի, մազերի, խնամքի համար:

Եղեսպակն այն միակ բուժիչ բույսերից է, որը կարող է դանդաղեցնել ծերացման գործընթացը: Եղեսպակը պարունակում է բնական տարրեր՝ բուսական հորմոններ, որոնք նման են կանացի էստրոգեն հորմոնին:

Հենց այդ պատճառով էլ 35 տարեկանից հետո պետք է սկսել կանոնավոր երիտասարդացնող պրոցեդուրաներ կատարել: Տարին երեք անգամ՝ երեք շաբաթ շարունակ, ամեն առավոտ եղեսպակի թուրմ խմեք:

1 թ/գ եղեսպակի տերևների վրա եռացրած ջուր լցրեք, թողեք թրմվի, ապա քամեք և կում-կում խմեք՝ նախաճաշից 30-40 րոպե առաջ:   Ըստ ցանկության՝ կարող եք նաև մեղր կամ կիտրոն ավելացնել:

Եղեսպակի թեյ պատրաստելու համար 30 գ չորացրած եղեսպակի տերևների վրա 500 մլ եռացրած ջուր լցրեք, թողեք թրմվի 10 րոպե: Թեյը պետք է խմել փոքր չափաբաժիններով՝ ուտելուց կես ժամ առաջ:

Եղեսպակի տերևները կարող եք ավելացնել նաև սովորական թեյին:

500 մլ ջրին ավելացրեք 3 թ/գ թեյ և 1 թ/գ եղեսպակի տերևներ: Թողեք խառնուրդը թրմվի 10 րոպե: Թեյի վրա կարող եք ավելացնել մեղր կամ շաքարավազ, ինչպես նաև՝ կիտրոն:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս