
Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՌԴ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն օգոստոսի 11-12-ը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է egov.am կայքում:
Հովիկ Աբրահամյանը Սոչիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
ՀՀ կառավարական պատվիրակության կազմում են նաև ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ փոխորտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը և այլք: