Բաժիններ՝

Իրանում պաշտոնապես արգելվել է Pokemon Go խաղալ

Իրանի իշխանությունները անվտանգության նկատառումներով պաշտոնապես արգելել են Pokemon Go խաղը, հաղորդում է BBC News-ը: Որոշումը կայացվել է վիրտուալ տարածության գերագույն խորհրդի կողմից: Այս գերատեսչությունն Իրանում վերահսկողություն է իրականացնում առցանց գործունեության նկատմամբ:

Չի հաղորդվում, թե ինչը կարող է սպառնալ երկի և նրա քաղաքացիների անվտանգությանը:

Այսպիսով, Իսլամական Հանրապետությունը դարձել է առաջին երկիրն աշխարհում, որտեղ պաշտոնապես արգելվել է Pokemon Go խաղը:

Հարկ է նշել, որ չնայած համացանցի օգտագործման սահմանափակումներին, վերջին շաբաթների ընթացքում իրանցիները սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկում էին խաղը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031