Բաժիններ՝

«Ես ուզում եմ տիտղոս նվաճել առաջին իսկ մրցաշրջանում». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը չի պատրաստվում սահմանափակվել Չեմպիոնների լիգայի գոտի ընկնելով:

«Ղեկավարությունը ոչ մի ուլտիմատում չի դրել իմ առջև: Ինձ ասել են՝ հանգիստ անեմ իմ աշխատանքը մոտակա 3 տարիներին: Ես նրանց տեղյակ եմ պահել, որ ուզում եմ տիտղոս նվաճել առաջին իսկ մրցաշրջանում: Ես ուզում եմ չեմպիոն լինել: Մենք ուզում ենք խաղալ, որպեսզի տիտղոս նվաճենք:

Պեպ Գվարդիոլա՞ն: Ոչ մի պրոբլեմ չի լինի, եթե ես նրան հանդիպեմ Մանչեսթերում: Միլանում ես մարզում էի «Ինտերը», իսկ Կարլո Անչելոտին՝ «Միլանը»: Մադրիդում ես աշխատում էի «Ռեալում», իսկ Սիմեոնեն՝ «Ատլետիկոյում»: Ես եղել եմ Լոնդոնում, և այնտեղ էր նա. Արսեն Վենգերը: Չե՞մ հանդիպել ես արդյոք Գվարդիոլային փողոցում: Ոչ: Ես տանից դուրս եմ գալիս առավոտյան 8-ին և վերադառնում եմ երեկոյան 7-ին: Անցկացնում եմ ժամանակս տանը կամ մարզաբազայում: Դա իմ աշխարհն է: Ես վատ գիտեմ Մանչեսթերը և չեմ անհանգստանում դրանից»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում The Sun-ը:

Մոուրինիոն հաղթել է առաջնությունն առաջին իսկ մրցաշրջանում 3 թիմերի հետ՝ «Պորտու», «Ինտեր», «Չելսի»: «Ռեալի» հետ առաջին մրցաշրջանում նա նվաճել է Իսպանիայի գավաթը:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս