
Պայքարում ենք մաշկի սև կետերի դեմ

Սև կետերը կարող են ի հայտ գալ նույնիսկ ամենախնամված մաշկ ունեցողների մոտ:
Budetezdorovy կայքն առաջարկում է երկու մեթոդ, որոնք կօգնեն ազատվել սև կետերից:
Մեթոդ 1. Սպիտակուցային դիմակ
Սև կետերի դեմ ամենահզոր պայքարողների ցուցակում առաջնային տեղ են զբաղեցնում սպիտակուցն ու կիտրոնի հյութը: Կիտրոնի հյութը ծածկում է ծակոտիները, բացացնում է մաշկի գույնը, պայքարում է բշտիկների դեմ, մինչդեռ սպիտակուցն առողջ և մաքուր մաշկի գրավական է:
Մեկ ձվի սպիտակուցը հարեք, ապա ավելացրեք 1 թ/գ կիտրոնի հյութ: Նախ՝ դեմքը լվացեք տաք ջրով, ապա քսեք ստացված դիմակը: Դիմակը պետք է մնա 20-25 րոպե:
Մեթոդ 2. Մեղրով և կիտրոնով սկրաբ
Մեղրի և կիտրոնի օգտակար հատկանիշների մասին գիտեն բոլորը: Այս մեթոդը կատարելու համար ձեզ անհրաժեշտ է կտրել կիտրոնը երկու մասի և յուրաքանչյուր կեսի վրա բարակ շերտով մեղր քսել: Մեղրով կիտրոնը քսեք պրոբլեմատիկ հատվածներին: Կիտրոնը քսեք այնքան ժամանակ, մինչև ձանձրանաք: Վերջում գոլ ջրով մաքրեք դեմքը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը