
Փափկեցրեք մաշկը տնական քսուքի միջոցով

Ամառը երջանկացնում է բոլորիս, սակայն, դրա հետ մեկտեղ՝ անհրաժեշտ է առավել ուշադիր լինել մեր արտաքին տեսքի հանդեպ:
Budetezdorovy կայքն առաջարկում է տնական փափկեցնող միջոց, որի ադյունավետությունը կնկատեք առաջին իսկ օգտագործումից հետո:
Այս միջոցը կօգնի փափկեցնել դեմքի և ձեռքերի մաշկը: Այն կարող եք օգտագործել նաև՝ որպես մարմնի քսուք:
Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է
- 50 գ մարգարին կամ յուղ
- կես թեյի գդալ գլիցերինի յուղ
- 4 թ/գ բուսական յուղ
- 30 գ կամֆորային սպիրտ
- 2 ձվի դեղնուց
- 1 ճ/գ երիցուկի թուրմ
Առաջարկված բոլոր բաղադիչները (բացի երիցուկի թուրմից) լցրեք շշի մեջ, շիշն իջեցրեք տաք ջրով կաթսայի մեջ: Տաք ջրում բոլոր բաղադրիչները կհալչեն՝ այսպիսով կհեշտանա խառնելու գործընթացը: Վերջում ավելացրեք երիցուկի թուրմը, ու քսուքը պատրաստ է:
Ստացված քսուքը պետք է պահել սառնարանում 3 շաբաթ: 3 շաբաթ անց նոր չափաբաժին պատրաստեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը