Երևանը Բաքվին կոչ է անում դադարեցնել ԼՂ բանակցությունների էության անընդմեջ աղավաղումը

Ադրբեջանի ղեկավարությունը վաղուց պետք է հասկանար, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման շրջանակներում: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով Բաքվից հնչող հայտարարություններին` ԼՂ հակամարտությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կարգավորելու և Փարիզում բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու մասին:

– Պարո՛ն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Բաքվից անդադար հնչող հայտարարություններն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

– Բավական է անընդմեջ աղավաղել բանակցային գործընթացի էությունը: Ադրբեջանի ղեկավարությունը վաղուց պետք է հասկանար, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և Ադրբեջանի՝ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսիա կիրառելու համար պատասխանատվության շրջանակներում:

– Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը օգոստոսին Փարիզում ամենաբարձր մակարդակով հանդիպման անցկացման վերաբերյալ:

Կարդացեք նաև

-Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահ երկրների ջանքերը՝ ուղղված ամենաբարձր մակարդակով հանդիպումների կազմակերպմանը: Այդուհանդերձ, առնվազն կոռեկտ չէ, երբ ֆրանսիական կողմի՝ համաձայնեցման փուլում գտնվող առաջարկության մասին բարձրաձայնում է ոչ թե հենց հրավիրող կողմը, այլ հրավիրյալներից մեկը:

Տեսանյութեր

Լրահոս