«Իրանը բանակցում է Հայաստանի հետ` իրանական գազը մեր երկրի տարածքով դեպի Վրաստան, հետագայում նաև Եվրոպա արտահանելու նպատակով»

Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իսլամական Հանրապետությունը բանակցություններ է վարում Հայաստանի հետ` իրանական նավթամթերքը մեր երկրի տարածքով դեպի Վրաստան, իսկ հետագայում նաև Եվրոպա արտահանելու նպատակով:

Ըստ Իրանի Նավթամթերքների տարածման ընկերության արտահանման և ներմուծման տնօրեն Ամիր Վաքիլզադեի՝ ընթացիկ իրանական տարում նրա ներկայացրած ընկերության առաջնահերթություններից մեկը նավթամթերքի արտահանման նպատակով Հայաստանի և Վրաստանի հետ բանակցելն է՝ որպես հեռահար թիրախ ունենալով երկու երկրների միջոցով հետագայում եվրոպական շուկա մուտքը: Ընդ որում, ուշագրավ է, որ իրանցի պաշտոնյան ուղղակիորեն հայտարարել է, որ վրացական շուկա մտնելու համար Թեհրանն արդեն իսկ բանակցություններ է սկսել Երևանի հետ:

Ընդհանուր առմամբ, նման կարևոր ոլորտում ևս Իրան-Հայաստան-Վրաստան համագործակցային ձևաչափի ստեղծումը խիստ նպաստավոր կարող է լինել ոչ միայն մեր երկրի տնտեսական շահերի առումով, այլ նաև վրացական կողմի համար` թուրք-ադրբեջանական ծրագրերից կախվածությունը հնարավորին թուլացնելու հեռանկարի տեսանկյունից»:

Տեսանյութեր

Լրահոս