Նեյմարը կայացրել է վերջնական որոշում
Իսպանական Sport-ը հանգստացրել է կատալոնական «Բարսելոնայի» երկրպագուներին՝ նշելով, որ, ըստ իրենց հավաստի աղբյուրների՝ բրազիլացի հարձակվող Նեյմարը վերջնական որոշում է կայացրել: Նեյմարը որոշել է մնալ թիմում:
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստն արդեն այս շաբաթ կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ մինչև 2022 թվականը:
Հիշեցնենք, որ վերջերս տարածվել էին խոսակցություններ, ըստ որոնց՝ «Ռեալ Մադրիդն» արդեն պայմանավորվել է Նեմարի հոր հետ: Ըստ խոսակցությունների՝ կողմերն արդեն քննարկում էին պայմանագրի մանրամասները:
Սիրարփի Աղաբաբյան