«Բորուսիայի» ներկայացուցիչները թռել են Մանչեսթեր. Մխիթարյանի վերաբերյալ գործարքը մոտ է
Ժոզեն ռոք խումբ է հավաքում:
The Guardian-ի և talkSPORT-ի գերմանացի լրագրող Ռաֆայել Հյոնիգշտայնը հաղորդել է Twitter-ում, որ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Բորուսիայի» բանակցությունները Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ մտել են եզրափակիչ փուլ:
«Դորտմունդն իր ներկայացուցիչներին ուղարկել է Մանչեսթեր. Մխիթարյանի վերաբերյալ գործարքը պրակտիկորեն փակված է »,- գրել է Հյոնիգշտայնը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բորուսիան» պատրաստ է վաճառել Հենրիխ Մխիթարյանին «Մանչեսթեր Յունաթյեդին» 40 մլն եվրոյից ոչ պակաս գնով:
2015-16թթ. մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 31 խաղ, խփել է 11 գոլ և դարձել է 18 գոլային փոխանցման հեղինակ:
«Յուվենթուսը» առաջարկել էր Հենրիխ Մխիթարյանին տարեկան 4 մլն եվրո, բայց ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան՝ Ժոզե Մոուրինիոյի մոտ ընկերը, կազմակերպել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը: