
Եվրո-2016. «Գերմանական մեքենան» ջախջախում է Սլովակիային

2016թ. Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում հանդիպեցին Գերմանիայի և Սլովակիայի հավաքականները: Լիլի «Պիեր-Մորուա» մարզաաշտում կայացած խաղում Յոահիմ Լյովի գլխավորած թիմը խոշոր հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ սլովակների նկատմամբ (3:0):
Հանդիպման հաշիվը բացվեց 8-րդ րոպեին. իր հաշվին գոլ գրանցեց Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը: Րոպեներ անց գերմանացիները ստացան 11 մետրանոց հարվածի իրավունք, որը չկարողացավ դիպուկ իրացնել Մեզութ Օզիլը: Հանդիպման վերջնամասում գերմանացիների առավելությունը կրկնապատկեց Մարիո Գոմեսը:
Ընդմիջումից հետո՝ 63-րդ րոպեին Յուլիան Դրաքսլերը դիպուկ հարվածով գնդակը ուղարկեց Մատուշ Կոզաչիկի պաշտպանած դարպասը՝ սահմանելով խաղի վերջնական հաշիվը:
Հիշեցնենք, որ Գերմանիան քառորդ եզրափակիչում կհանդիպի Իտալիա – Իսպանիա զույգի հաղթողի հետ:
Եվրո-2016. 1/8 եզրափակիչ
Գերմանիա – Սլովակիա՝ 3:0
Ժերոմ Բոատենգ, 8, Մարիո Գոմես, 43, Յուլիան Դրաքսլեր, 63
Պատրաստեց Անի Գաբուզյանը