Բաժիններ՝

Խոզի միսը կոնյակի թանձրահյութով

Բաղադրիչները.

1. Խոզի փափուկ միս – 0.5 կգ
2. Կոնյակ – 100գ
3. Քերած կոճապղպեղ – 2 ճ/գ
4. Մեղր – 2 ճ/գ
5. Սխտոր – 1 գլուխ
6. Կիտրոն – 1 հատ
7. Ձիթապտղի յուղ
8. Աղ, կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակը.

Խոզի փափուկ մսի վրայից հեռացնել յուղը, թողնել 1 միլիմետր հաստությամբ, կտրել սթեյքի կտորների: Դնել խորը թասի մեջ, ցողել կիտրոնից քամված հյութով և վրան շաղ տալ մանր կտրտած սխտոր: Միսը պահել մարինադում 30 րոպե:

Թավայի մեջ տաքացնել 2 ճ/գ ձիթապտղի յուղ, միսը տապակել 2 կողմից, մինչև ոսկեգույն երանգ առաջանալը: Տապակած միսը դնել հրակայուն ափսեի մեջ:

Կոնյակին ավելացնել կոճապղպեղը, մեղրը, մանր կտրտած կարմիր պղպեղը և խոզի մսի մարինադը: Մեծ թավայի մեջ տաքացնել 2 ճ/գ ձիթապտղի յուղը, վրան լցնել կոնյակի խառնուրդը, եռացնել: Խոզի միսը համեմել աղով, վրան լցնել կոնյակի թանձրահյութը, ծածկել կափարիչով, եփել 200 աստիճան տաքացրած ջեռոցում 25-30 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս