Բաժիններ՝

Շոտլանդիան սպառնում է վետո դնել ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու վրա

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթարջոնը հայտարարել է, որ Շոտլանդիայի խորհրդարանը կարող է վետո դնել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վրա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

BBC-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Շոտլանդիայի խորհրդարանը պետք է պաշտոնապես համաձայնի, որ Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից, ու որ ինքը կոչ է անելու շոտլանդացի խորհրդարանականներին, որ դեմ քվեարկեն դրան:
Շոտլանդացիների ճնշող մեծամասնությունը քվեարկել է այն բանի օգտին, որ Բրիտանիան մնա ԵՄ-ի կազմում:

Նիկոլա Սթարջոնի խոսքով՝ ինքը ցանկանում է պաշտպանել Շոտլանդիայի ժողովրդին Brexit-ի բացասական հետևանքներից:

«Շոտլանդիան հստակ ու վճռական քվեարկել է այն բանի օգտին, որ մնա Եվրամիության մաս»,- ընդգծել է Շոտլանդիայի ազգային կուսակցության (SNP) առաջնորդը:

Ավելի վաղ նա նշել էր, որ Շոտլանդիայի կառավարությունը կսկսի օրենսդրական բազայի շուրջ նախապատրաստական աշխատանքները, որը թույլ կտա անցկացնել շրջանի անկախության մասին հանրաքվե:

Շոտլանդիայի անկախության հարցի վերաբերյալ ևս մեկ հանրաքվեի անցկացումը «միանգամայն հնարավոր է», հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթարջոնը:

«Երկրորդ հանրաքվեի անցկացման հնարավորությունը «պետք է լինի օրակարգում և այն օրակարգում է»,- ասել է նա այն բանից հետո, երբ բրիտանացիները քվեարկեցին ԵՄ-ից դուրս գալու օգտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս