
ՊՆ վարչական համալիրում անցկացվում են մարզական միջոցառումներ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի համաձայն` հունիս ամսվա վերջին կիրակի օրը զինված ուժերում սահմանված է որպես Ռազմական սպորտի օր:
Հունիսի 26-ին, ինչպես զինված ուժերի մյուս ստորաբաժանումներում, մարզական միջոցառումներ են մեկնարկել նաև պաշտպանության նախարարության վարչական համալիրում, որոնց մասնակցում են ՊՆ, ԶՈՒ, ԳՇ սպաներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ: Զինված ուժերում անկացվող մարզական միջոցառումները միտված են ֆիզիկական պատրաստության դերը բարձրացնելուն և ռազմակիրառական մարզաձևերը մասսայականացնելուն, մրցակցային առողջ մթնոլորտում լավագույններին ու շնորհալիներին ի հայտ բերելու և խրախուսելու նպատակ ունեն:
ՊՆ վարչական համալիրի շարահրապարակում մինչ խաղերի մեկնարկն անցկացվել է վիճակահանություն` մրցող թիմերի խաղացանկը կարգավորելու համար: Մարզական միջոցառումների մասնակիցներին ողջունել և հաջողություն է մաղթել ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը:
Մարզական միջոցառումները ՊՆ վարչական համալիրում կանցկացվեն մինչև հուլիսի 1-ը: Անհատական և թիմային հաշվարկով բոլոր մրցանակակիրները կպարգևատրվեն գավաթներով և պատվոգրերով: